Գլխավոր » Լրահոս

Լևոն Արոնյանը պարտության մատնեց Ալեքսանդր Գրիշչուկին, և դա վճռեց մրցակցության ելքը

Հոկտեմբեր 10, 2009թ. 11:43

Aronian«Եվրագավաթ-2009»-ում Հայաստանի տղամարդկանց «Միկա» ակումբը տպավորիչ հաղթանակ տոնեց «Ուրալի» նկատմամբ` 3,5:2,5 հաշվով:

Հայաստանյան թիմի լիդեր Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա պարտության մատնեց Ալեքսանդր Գրիշչուկին, և հենց այս հաղթանակն էլ վճռեց մրցակցության ելքը, քանի որ «Միկայի» մյուս բոլոր շախմատիստները ոչ-ոքի խաղացին: Վլադիմիր Հակոբյանը միավորը կիսեց Ալեքսեյ Շիրովի, Գաբրիել Սարգսյանը` Վլադիմիր Մալախովի, Արման Փաշիկյանը` Սերգեյ Ռուբլևսկու, Զավեն Անդրիասյանը` Ալեքսեյ Դրեևի, Տիգրան Պետրոսյանը` Եվգենի Բարեևի հետ:

Հաշվետու տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Էկոնոմիստը», որն անցկացրած բոլոր 6 տուրերում էլ հաղթանակներ է տոնել և վաստակել է 12 միավոր: Երևանի «Միկան» 10 միավորով 2-5-րդ տեղերն է բաժանում «Աշդոդի», «Ալկալոիդի» և «Սանկտ Պետերբուրգի» հետ: Հաջորդ` 7-րդ տուրում «Միկան» կմրցակցի «Ալկալոիդի» հետ:

Կանանց մրցաշարում «Միկան» 2:2 հաշվով ոչ-ոքի արձանագրեց «Մոնտե Կառլոյի» հետ: Խաղացված 4 պարտիաներն էլ խաղաղ ելք ունեցան: 11 մասնակիցների թվում «Միկան» 6 միավորով ընթանում է 8-րդ հորիզոնականում: Հաջորդ տուրում մեր շախմատիստուհիները հանդիպելու են Սարատովի «Էկոնոմիստի» հետ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն