Գլխավոր » Լրահոս

Ալիևը բացահայտեց Անկարայի խոստումը

Հոկտեմբեր 10, 2009թ. 13:17

Քանի դեռ չի լուծված Ղարաբաղյան հարցը, Թուրքիայի Մեջլիսը չի վավերացնի արձանագրությունները, և չի բացվի սահմանը

Ադրբեջանի նախագահ   Ալիևը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նաև անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված  արձանագրությունների ստորագրմանը:

Նա ասել է, որ Ադրբեջանը այլ երկրների հարաբերություններին չի միջամտում և չի ցանկանում, որ ուրիշներն էլ միջամտեն  իրենց ներքին գործերին:

Սակայն միաժամանակ հիշեցրել է, որ հայ-թուրքական սահմանը մինչ օրս փակ է Քարվաճառից (ադրբեջանցիների վերափոխված անվամբ` Քելբաջար)   հայկական զորամիավորումների դուրս չբերելու պատճառով և հույս է հայտնել, թե Թուրքիան այս հարցում իրենց չի հիասթափեցնի:

Ալիևը հրապարակավ հայտարարել է, որ պաշտոնական Անկարան իրեն խոստացել ու հավատացրել է` քանի դեռ չի լուծված Ղարաբաղյան հարցը, Թուրքիայի Մեջլիսը չի վավերացնի արձանագրությունները, և չի բացվի սահմանը, հակառակ դեպքում ադրբեջանցիները մեծ հիասթափություն կապրեն:  Ալիևը հավատացած է, որ Թուրքիան չի դրժի իր խոստումը:

Տեղեկացնենք նաև, որ երեկ Թուրքիայի վարչապետ   Էրդողանն իր ելույթներից մեկում հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածությունը չի փոխվել:

Ք.Մ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն