Գլխավոր » Լրահոս

Այնուհանդերձ Հայաստանի իշխանությունները համաձայնվեցին ստորագրել արձանագարությունները

Հոկտեմբեր 10, 2009թ. 14:55

Այսօր Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների կողմից հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրման արարողությունը կհեռարձակվի ուղիղ եթերում, երևանյան ժամանակով երեկոյան 20:00-ին (շվեյցարական ժամանակով` 17:00-ին):

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի արտգործնախարարության դաշնային դեպարտամենտը արդեն իսկ տեղեկացրել է, որ Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում կայանլիք ստորագրման արարողությանը մասնակցելու են Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները, Սլովենիայի արտգործնախարար ու Եվրախորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահ Սամուել Զբոգարը և Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը Ցյուրիխ է մեկնել երեկ ուշ գիշեր:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն