Գլխավոր » Լրահոս

Էդվարդ Նալբանդյանն ու Հիլարի Քլինթոնը կհանդիպեն ժամը 18:00-ին

Հոկտեմբեր 10, 2009թ. 16:05

Ցյուրիխում գտնվող Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԳ փոխնախարարներ Արման Կիրակոսյանը, Շավարշ Քոչարյանը, ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը:

Հիշեցնենք, որ Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում այսօր տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև Արձանագրությունների ստորագրման արարողությունը: Ստորագրման արարողությանը մասնակցելու են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշները, Սլովենիայի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահ Սամուել Զբոգարը, ինչպես նաև` Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան:

Ցյուրիխի ժամանակով ժամը 15:00-ին, Երևանի ժամանակով 18:00-ին, նախատեսված է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլիոնթոնի հետ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն