Բողոք թուրք իշխանությունների դեմ `Թուրքիայում
Հոկտեմբեր 10, 2009թ. 17:30
Հրանտ Դինքի սպանության դատական գործում արդարադատություն պահանջողներն այսօր Ստամբուլի Թահսինի հրապարակում ջահերով երթ են կազմակերպել:
Այս կերպ երթի մասնակիցներն ընդվզելով դատավարության անարդար ընթացքի դեմ իրենց բողոքը կարտահայտեն թուրքական իշխանություններին:
Արդեն երկուս ու կես տարի է անցել «Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից, սակայն մինչ օրս դատական գործընթացում առաջընթաց չի նկատվում:
Այս միջոցառումը անմիջական կապ ունի երկուշաբթի օրը` հոկտեմբերի 12-ին սպանության գործով վերսկսվող նոր լսումների հետ:
Ջահերով երթը կկայանա այսօր Երևանի ժամանակով` 21:00-ին:
ArmAr.am












