Գլխավոր » Լրահոս

Գևորգ Յազճյան. «Այդ արձանագրությունները ևս մի օր կհայտնվեն աղբանոցում»

Հոկտեմբեր 10, 2009թ. 19:15

Այս արձանագրությունները, որ կտապալվեն, դրանում ես անձնապես կասկած չունեմ, սակայն մի հարցում արդեն թուրքերը  հասել են հաջողության –  դա ազգային պառակտումն է:

Եթե  առաջ կար ճեղք կամ վերապահություն` երկու մեծ հատվածների միջեւ, ապա հայության մեջ այսօր ոչ միայն այդ ճեղքը վերածվել է շատ դեպքում անդունդի, այլ նույնիսկ` համազգային որոշ կառույցներում արդեն լուրջ ճեղքեր են առաջացել…  ես կարող եմ կոնկրետ նշել էջմիածինը` Մայր Աթոռր եւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը:

Այս համազգային կառույցներն իրենց ուժականությունից արդեն շատ բան կորցնելու են, ցավոք սրտի, սա արդեն երեւի թուրքական մի քարոզչություն է, որը հնարավոր է էլ երբեք չվերականգնվի:

Ես քաղաքացին եմ մի երկրի` Լիբանանի, որը Իսրայելի տանկերի ճնշման տակ` 1983թ. կնքեց մի խաղաղության պայմանագիր, վավերացվեց այդ պայմանագիրը, սակայն հայտնվեցին հայրենասիրական ուժեր, որոնք աղբանոց քցեցին թե’ այդ պայմանագիրը, թե’ նրա ստորագրողին… Ես կասկած չունեմ, որ այս   արձանագրությունները ևս մի օր կհայտնվեն աղբանոցում…


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն