Ռալֆ Յիրիկյան. «Աշխատանքում մենք արժևորում ենք պատասխանատու քաղաքացի լինելու սկզբունքը»
«Վիվա Սելլ–ՄՏՍ»–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` Կապանի Ճարտարագիտական համալսարանի հյուր
Հոկտեմբերի 9-ին «Վիվա Սելլ-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղում` տարածաշրջանի ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատությունում: Ո՞րն է` կարճ ժամանակահատվածում զգալի հաջողության հասնելու` «Վիվա Սելլ-ՄՏՍ»-ի գաղտնիքը: Կառավարման ի՞նչ մոդելով է առաջնորդվում Հայաստանի առաջատար բջջային օպերատորը: Ո՞ր արժեքներն են կարևորվում ընկերության ներսում: Ուսանողները ստացել են այս եւ այլ հարցերի պատասխանը լսելու հնարավորություն: «Վիվա Սելլ-ՄՏՍ»-ը` բիզնես, որն ունի առաքելություն» թեմայով դասախոսությունը, Ռալֆ Յիրիկյանի գնահատմամբ, հրաշալի միջոց է` շուկայական մրցակցության, արդյունավետ մարքեթինգի եւ առհասարակ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարները վերլուծելու համար:
Ռալֆ Յիրիկյան – «Աշխատանքում մենք արժևորում ենք պատասխանատու քաղաքացի լինելու սկզբունքը: Մենք ներկայանում ենք որպես այդպիսին` մեր լուման ներդնելով հանրության բարօրության ստեղծման գործում: Յուրաքանչյուրս կարող ենք մեր փորձը փոխանցել ուրիշներին. այդ է պատճառը, որ մենք այստեղ ենք եւ ձեզ հետ կիսում ենք մեր աշխատանքի արդյունքները»:












