Գլխավոր » Լրահոս

Թուրքական կեղծ դիվանագիտության ևս մեկ դրսևորում

Հոկտեմբեր 10, 2009թ. 21:30

Հայաստանը պարտավոր է մերժել համագործակցությունը նենգ երկիր հետ

ArnAr.am-ի թղթակիցը Ցյուրիխից հայտնում է,  որ համաձայն արարողակարգի, նախատեսված էր, որ Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները  պետք է հանդես գային հայտարարություններով, որին պետք է հաջորդեր արձանագրությունների  ստորագրման արարողությունը:  Սակայն Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակությունը ամենևին չի գոհացրել հայկական կողմին, և Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հրաժարվել է ստորագրել արձանագրությունները: Դրան   հաջորդել է այն, որ հայաստանյան պատվիրակությունը  լքել է համալսարանի շենքը:

Մեր աղբյուրի փոխանցամբ, այս պահին հյուրանոցում գտնվող ԱՄՆ պետքարտուղար  Հիլարի Քլինթոնը, պատրաստվում է ընդունել  Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին` թերևս ստեղծված   անակնկալ իրավիճակի պատճառներն հասկանալու և շտկելու նպատակով:

Տեղեկացնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն  ներկայացել էր  ձեռքին ունենալով հայտարությունների երկու տարբերակ. 1-ին տարբերակով  փորձ է արվել Հայաստանից  առավելագույն զիջումներ պոկել: Եթե դա չհաջողվի, դրանից հետո միայն  կներկայացնենե երկրորդ` քիչ ավելի մեղմ տարբերակը:

Եթե Արձանագրությունները դեռ չստորագրած Թուրքիան այսչափ նենգ պահվածք է դրսևորում, ուրեմն ինչի է ընդունակ այս երկիրը ստորագրումից հետո: Սա հերթական ապացույցն է այն բանի , որ Թուրքիայի դիվանագիտությունն ամբողջությամբ հիմնված է կեղծիքի ու ստի վրա: Սա հրաշալի առիթ է, որ աշխարհը ևս դրանում համոզվի, իսկ Հայաստանը հրաժարվի ստախոս հարևանի հետ համագործակցության գաղափարից:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն