ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Արձանագրությունների ստորագրումը
Հոկտեմբեր 11, 2009թ. 12:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ողջունել է հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը` նշելով, որ այս քայլը կաջակցի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը:
«Սա պատմական որոշում է, որն ուղղված է բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը և երկու երկների երկկողմանի հարաբերությունների զարգացմանը», – ասված է Բան Կի Մունի հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել է, որ երկու Արձանագրություններն արագ կվավերացվեն Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից` «երկողմանի հարաբերությունների լիարժեք բարելավման փաստը հաստատելու համար»:












