Թուրքիայի վարչապետն այսօր հայ-թուրքականա արձանագրությունների ստորագրման վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ
Հոկտեմբեր 11, 2009թ. 14:04
Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հանդես է գալու ծավալուն հայտարարությամբ։ Էրդողանը նշել է, որ հայտարարությունը լինելու է իշխող՝ «Արդարություն և Զարգացում» կուսակցության խորհրդակցությունից հետո։ Թուրքիայի Ժողովրադա-Դեմոկրատական և Ազգայի շարժում կուսակցությունները արձանագրությունների ստորագրումը գնահատել են որպես արտաքին ուժերի ճնշմանը ենթարկում, ինչը հակասում է երկրի և Ադրբեջանի շահերին:












