Թուրքիայի նախագահը Կեսարիաում հայտարարություն է հնչեցրել
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրման փաստի հետ կապված Կեսարիայում հայտարարություն է հնչեցրել` կոչ անելով Հայաստանի հետ հարբերությունները դիտարկել կառուցողական տեսանկյունից:
Ըստ Գյուլի, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր քայլ է: Նա կարծիք է հայտնել այն մասին, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավումը, ինչպես նաև Վրաստանի խնդիրների լուծումը, հնարավորություն կտան ընդլայնել տարածաշրջանային երկրների համագործակցությունը:
Թուրքիայի նախագահը ասել է. «Իհարկե, բարդ խնդիրները մեկ օրում չեն լուծվում: Ձնաբեկորը մեկ օրում չի հալչում: Այդ պատճառով ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք բախվել դրանց հետ: Սակայն կամքի ուժի դրսևորման դեպքում հնարավոր է հասնել արդյունքի: Անհրաժեշտ է գործընթացի համար մշակել ճիշտ մոտեցում, որը կնպաստի խնդրի լուծմանը»:
Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 14-ին Թուրքիա ժամանելուն, ապա Գյուլը շեշտել է, որ ինքը Հայաստան մեկնել է առանց նախապայմանի և հույս ունի, որ Սարգսյանը նույն կերպ կվարվի: «Ես խաղին մեկնելու որոշման մասին տեղեկացրել եմ ֆուտբոլային խաղից մի քանի օր առաջ, հնարավոր է, նրանք ևս գործում են այս կերպ: Հույս ունեմ, որ հայկական կողմը կժամանի և մենք հնարավորություն կունենաք նրանց ընդունել լավագույն ձևով»:
Ք.Մ.












