Հանել է թեկնածությունը
Հոկտեմբեր 12, 2009թ. 12:23
ԿԸՀ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 6-ին 25-րդ ընտրատարածքում կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին առաջադրված թեկնածուներից Արթուր Հովհաննիսյանը ս.թ. հոկտեմբերի 10-ին հանել է իր թեկնածությունը:
25-րդ ընտրատարածքում առաջադրված թեկնածուներն են Մխիթար Հարությունյանը (ԲՀԿ), Մհեր Հայրապետյանը (անկուսակցական) և Մուշեղը Հարությունյանը (անկուսակցական):












