Գլխավոր » Լրահոս

Զուգադիպությո՞ւն, թե՞…

Հոկտեմբեր 12, 2009թ. 10:53

Այսօր Դմիտրի Մեդվեդևի հրավերով  ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև այցով մեկնելու է Մոսկվա։ Պատահականություն է թե զուգադիպություն, սակայն այսօր աշխատանքային այցով Մոսկվա է ժամանելու նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ նման զուգադիպություններ չեն լինում, առավել ևս այն բանից հետո, երբ ստորագրվել են հայ-թուրքական արձանագրություններն, իսկ Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բարձրաձայնել, որ հայ-թուրքական և հայ-ադրբեձանական գործընթացները փոխշաղկապված են։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևն ու Հիլարի Քլինթոնը քննարկելու են ղարաբաղյան հիմնահարցն ու հայ-ադրբեջանական հակամարտությունը։

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն