Գլխավոր » Լրահոս

Տիգրան Բալայան.«Թուրքիան ստում է»

Հոկտեմբեր 12, 2009թ. 13:57

Թուրքական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, թե հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո  Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ  Ահմեդ Դավութօղլու բանավոր ելույթների տեքստերը դեռ 2 շաբաթ առաջ են հրապարակված եղել:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների`«Արձանագրությունների ստորագրման հետաձգման պատճառը Դավութօղլու ելույթի բովանդակությունը չէր, որի որոշ հատվածների հետ իբր Նալբանդյանը համաձայն չի եղել, եւ ստորագրումը հետաձգվել է 2 ու կես ժամով»:

Այսօր ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, որ թուրքական կողմի տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. «Սուտ է: Նման բան չի եղել: Թուրքիան ապատեղեկատվություն է տարածել»:

Տիգրան Բալայանը «Ա1+»-ին  հայտնեց, որ արձանագրությունների ստորագրումից հետո նախատեսված Թուրքիայի ԱԳ նախարարի ելույթի գրավոր տարբերակը Էդվարդ Նալբանդյանը ստացել է միայն հոկտեմբերի 10-ին:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն