Նախագահ Սերժ Սարգսյան. « Մենք երբեք Ադրբեջանի նախագահի հետ տարածքներ վերադարձնելու հարց չենք քննարկել»
Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվա մեկնելուց առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մեկնաբանելով Քիշնևում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, որոնցում վերջինս նշել էր, որ հանդիպման ընթացքում քննարկվել էր Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների հարցը, ասել է. «Այդ հարցազրույցի մեջ զարմանալին այն չէր, որ Արդբեջանի նախագահը դժգոհել է բանակցությունների արդունքներից: Զարմանալին մի քանի մտքերի մեջ է։ Ես չգիտեմ, թե ում հետ է համաձայնեցրել Ադրբեջանի նախագահը, և, եթե նկատել եք, հենց այդ պարբերության մեջ որոշակի անորոշություններ կան: Նա չի ասում` երբ, որտեղ: Մենք երբեք Ադրբեջանի նախագահի հետ տարածքներ վերադարձնելու հարց չենք քննարկել, իսկ նա դժգոհ է բանակցությունների ընթաքից և արդյունքից, որովհետև մենք քննարկել ենք ընդամենը երկու հարց՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը և միջանկյալ կարգավիճակի հարցը: Իսկ եթե նա դժգոհ է, ես նրան այս հարցում ոչնչով օգնել չեմ կարող»:
Armar.am












