Գլխավոր » Լրահոս

«Եթե, իրոք, թուրքերը չեն վավերացնելու Արձանագրությունները, ապա ինչո՞ւ են ստորագրել դրանք»

Հոկտեմբեր 12, 2009թ. 13:20

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է թուրք պաշտոնյաների երեկվա հայտարարություններին, մասնավորապես, Էրդողանի այն հայտարարությանը, թե Թուրքիայի մեջլիսը չի ստորագրի այդ արձանագրությունները:

«Ցավոք սրտի, մեր հանրությունն այդ հայտարարություններին ծանոթանում է ադրբեջանական կայքէջերից, որոնց հեղինակները, բնականաբար, փորձում են խեղաթյուրել թուրք պաշտոնյաների հայտարարությունները: Այդուհանդերձ, եղել են այդպիսի հայտարարություններ. իմ կարծիքով, այդ հայտարարությունները, առաջին հերթին, ադրբեջանական լսարանին են ուղղված», – ասել է Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը նշել է, որ, հակառակ պարագայում, իր համար շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվում։

«Եթե, իրոք, թուրքերը չեն վավերացնելու Արձանագրությունները, ապա ինչո՞ւ են ստորագրել դրանք: Միգուցե, նրանք մտածում էին, թե մենք կարող էինք բավարար կամք չցուցաբերել և նահանջի քայլ կատարել: Միգուցե։ Բոլոր պարագաներում, այսօր գնդակը գտնվում է թուրքական դաշտում, և մենք համբերություն ունենք սպասելու իրադարձությունների զարգացմանը: Մեր քայլերի մասին հրապարակավ հայտարարել ենք և առանց վարանելու շարժվելու ենք հենց այդ ուղղությամբ: Կվավերացնեն թուրքերը Արձանագրությունները, ձեռնամուխ կլինեն այն գրաֆիկին, որը հաստատվել է` կշարունակենք գործընթացը: Չեն վավերացնի` մենք կաշկանդվելու ոչինչ չունենք, և կանենք այն` ինչի մասին հայտարարել ենք», – ասել է երկրի ղեկավարը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն