Գլխավոր » Լրահոս

Գնիր հայկականն ու խթանիր հայ արտադրողների սպառունակությանը

Հոկտեմբեր 12, 2009թ. 16:53

Նոյեմբերի 1-ին կմեկնարկի ՀՀ կառավարության կողմից հովանավորվող «Գնիր հայկականը» համազգային արշավը, որը իրականացվելու է Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի   շրջանակներում:

Այս մասին այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-ի Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Ըստ նրա, այս նախաձեռնությունը կխթանի հայ արտադրողների սպառունակությանը հայկական և արտասահմանյան շուկայում:

Նրա խոսքով, արշավի հիմնական նպատակն է ապահովել բնակչությանը հայ ֆերմերների կողմից արտադրված և տեղական  ձեռնարկությունների կողմից վերամշակված որակյալ սննդամթերքով, ինչպես նաև նպաստել գյուղացիական տնտեսությունների կայացմանն ու զարգացմանը:

« Եթե մենք ակտիվ սկսենք խրախուսել մեր տեղական արտադրությունը, ապա այս արշավից կշահի մեր տնտեսությունը»:

ՀՀ Էկանոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշեց, որ հոկտեմբերի 14-ին տեղ է ունենալու հայ արտադրողների հետ հանդիպում և քննարկվելու են, թե ինչպես արտադրողներ կարող են մասնակցել այս արշավին: Ակցիան հանրության ավելի լայն շերտերին հասանելի դարձնելու համար արշավի շրջանակներում ստեղծվելու են 10 մարզերի համար սոցիալական տեսահոլովակներ, որոնցում գովազդվելու է տվյալ մարզում արտադրվող որևէ ապրանքատեսակ: Բացի այդ կազմակերպվելու են գովազդային ակցիաներ սուպերմարկետներում, համտեսումներ, արտաքին գովազդային վահանակների տեղադրում:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն