«Հրանտի համար, արդարադատության համար»
Ստամբուլում այսօր վերսկսվել է Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը:
CNN Turk հեռուստաալիքը տեղեկացրել է, որ դատարանի շենքի մոտ հավաքվել էին Դինքի կինը` Ռաքել Դինքը և ընտանիքի մյուս անդամները, «Դեմոկրատական հասարակություն» կուսակցության պատգամավոր Սեբահաթ Թունջելը, «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր և խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Զաֆեր Ույքսյուլը և այլ քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նույն ընթացքում շենքից դուրս տեղի էր ունենում բողոքի ցույց: Մասնակիցները վանկարկում էին. «Հրանտի համար, արդարադատության համար»: Ըստ ցուցարաների, դատական գործընթացը առջընթաց չի արձանագրում, իսկ այդ լսումները կարող են անվերջ շարունակվել և ապարդյուն:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքի սպանությունից անցել է 2.5 տարի, սակայն մինչ օրս մեղավորների հսնդեպ պատժամիջոց չի կիրառվել:
Ք.Մ.












