Ադրբեջանական պատվիրակությունը կմեկնի Անկարա` հավատարմության երդում կորզելու
Հոկտեմբեր 12, 2009թ. 20:47
Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումը մեծ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում:
Վաղը` հոկտեմբերի 13-ին, Ադրբեջանի խորհրդարանի 11 պատգամավորներ կժամանեն Թուրքիա` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ պաշտոնական Անկարայի ծրագրերին ծանոթանալու:
Պատգամավորներին կընդունեն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը և թուրք-ադրբեջանական բարեկամական խմբի ղեկավար Մուստաֆա Քաբաքչին:
Ըստ թուրքական TRT հեռուստաալիքի, քննարկումներ են ընթանալու ստորագրված արձանագրությունների շուրջ:
Ք.Մ.












