Գլխավոր » Լրահոս

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Մեդվեդևին` Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում անձնական ներգրավվածության համար

Հոկտեմբեր 12, 2009թ. 18:20

«Եթե խոսենք մեր հարաբերությունների այլ հարցերի մասին, ապա, ընդհանուր առմամբ, ամեն ինչ այնքան էլ վատ չէ»,- կարծիք է հայտնել ՌԴ նախագահը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ երկու երկրների միջև առկա է ինտենսիվ քաղաքական երկխոսություն: Մեդվեդևը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին Հայաստանի ու Ռուսաստանի միջև տարածաշրջանային կապերի ամրապնդման համար: «Այս ամենն արվում է մեր հարաբերությունների օգտին»,- վստահություն է հայտնել ՌԴ ղեկավարը:

Իր հերթին, Ս. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Մեդվեդևին «Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում անձնական ներգրավվածության համար»: «Ես նույնպես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ղեկավարությանն ու անձամբ Ձեզ` Թուրքիայի հետ մեր հարաբերությունների զարգացմանն աջակցելու համար»,- հայտարարել է Ս. Սարգսյանը` հիշեցնելով, որ Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Դա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը ձգտում է խաղաղության և անվտանգության Հարավային Կովկասում»,- կարծիք է հայտնել Հայաստանի ղեկավարը:

Խոսելով այսօրվա հանդիպման մասին, Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն մեծ ներդրում կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: «Վերջին երեք տարվա ընթացքում իրականացված աշխատանքները թույլ են տվել տնտեսության, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում բարելավվել համագործակցության որակը: Այսօր մենք ունենք մեծ և հարուստ օրակարգ»,- ասել է Ս. Սարգսյանը:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն