Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանական դրոշներ չեն բերվի մարզադաշտ

Հոկտեմբեր 13, 2009թ. 15:26

Բուրսայի քաղաքապետը հրաժարվել է ադրբեջանցի մի խումբ երիտասարդների նվերից` Ադրբեջանի դրոշից: Մուդանիայի խաղաղ համաձայնագրի 87-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության հրավերով մասնակցող ադրբեջանցի երիտասարդները քաղաքապետի ելույթից հետո մոտեցել են նրան ու որպես նվեր մատուցել Ադրբեջանի դրոշը: Երկար տատանումներից հետո քաղաքապետը հրաժարվել է ընդունել նվերը:

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե, իր տեղեկություններով, խաղի օրը ադրբեջանական դրոշներ չեն բերվի մարզադաշտ: Սակայն, ըստ «Ռեգնումի», թուրքական ֆուտբոլային ակումբներից մեկի երկրպագուները հայտարարել են, որ, եթե ադրբեջանական դրոշները արգելվում են, իրենք մարզադաշտում կկատարեն ադրբեջանական ժողովրդական մի երգ: «Մենք հայերին կհիշեցնենք Ադրբեջանի մասին` կատարելով ադրբեջանական երգ»,- ասել են նրանք:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն