Գլխավոր » Լրահոս

«Դժվարությամբ, բայց ծնվեց հայ-թուրքական համաձայնագիրը»,- գրում է լեհական Rzeczpospolita-ն:

Հոկտեմբեր 13, 2009թ. 16:42

Պարբերականը նախ նկատում է, որ Արձանագրությունների  ստորոգրմանը դեմ էին ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում: Միաժամանակ հավելում է, որ, այնուհանդերձ, դրանց ստորագրմամբ հետաձգվեց երկու կարևորագույն հարցերի լուծումը, ինչում էլ կայանում է  փաստաթղթերի  և’ ուժը, և’ թուլությունը: «Նախ`  հետաձգվեց Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցը, և երկրորդ` պատմական հանձնաժողովի քննարկմանը թողնվեց Թուրքիայում հայերի կոտորածի   փաստ, որն Անկարան հրաժարվում է Ցեղասպանություն անվանել»:

Rzeczpospolita-ն նկատում է, որ հայերի ու թուրքերի միջև հարաբերությունների անսպասելի ջերմացումը հետևանք  էր «ֆուտբոլային դիվանագիտության», որն սկսվեց 2008-ին, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Երևան կատարած այցով: Ի դեպ, լրատվամիջոցը միաժամանակ նկատում է, թե վերջերս  սպորտային դիվանագիտություն փորձեց կիրառել նաև Ադրբեջանը, երբ 2009 թվականի սեպտեմբերին Երևան  այցելեց Ադրբեջանի ձյուդոյի երիտասարդների հավաքականը: «Սակայն դա չընդունվեց Բաքվում, մինչև անգամ պահանջեցին ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը»:

Կրկին անդրադառնալով հայ- թուրքական հարաբերություններին` Rzeczpospolita-ը նկատում է, թե Արձանագրությունների կարևորության մասին է վկայում այն փաստը, որ Ցյուրիխում ստորագրմանը ներկա էին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԵՄ-ի  բարձրաստիճան ներկայացուցիչները: Ապա եզրահանգում է. « Չէ՞ որ խոսքը ոչ միայն մուսուլմանական մեծ և ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուքիայի և քրիստոնեական, ռուսամետ փոքր երկիր Հայաստանի մասին է, այլև այն, որ Կովկասում նոր խաղեր են սկսել Եվրոպական Միությունը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և մինչև անգամ Իրանը, և եթե համաձայնագիրը ուժի մեջ մտնի, ապա տարածաշրջանում ամեն ինչ կփոխվի: Այն կարող է լուրջ անդրադարձ ունենալ Եվրոպական էներգետիկ քաղաքականության վրա` բացելով նոր ճանապարհ (Կովկասյան տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից) գազի և նավթի տեղափոխման  համար: Սա նաև կարող է Հայաստանի և Կովկասի մյուս պետությունների համար  ճանապարհ հարթել դեպի Եվրամիություն: Իսկ Թուրքիան կդառնա ավելի անկախ  խաղացող երկիր»,-ամփոփում է թերթը:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն