Ռոբերտ Արզումանյան. «Մենք մեկնել ենք Թուրքիա հաղթելու նպատակով»
Հոկտեմբեր 13, 2009թ. 16:53
Ֆուտբոլի Հայկական հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հայտարարել է, որ իրենք պատրաստակամ են հաղթել Թուրքիայի հավաքականին:
«Մենք գիտենք, որ Թուրքիայի հավաքականը բավականին ուժեղ մրցակից է, այնուամենայնիվ, մենք Բուրսա ենք եկել հաղթելու նպատակով»,- թուրք լրագրողներին ասել է Ռոբերտ Արզումանյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Արզումանյանը հավասարեցրեց Հայաստան –Իսպանիա խաղի հաշիվը, որն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ Եվրոպայի գործող չեմպիոնի:












