Գլխավոր » Լրահոս

Գագիկ Հարությունյան. «Քարոզչական դաշտում մենք ունենք բավական լավ համակարգված հակառակորդ»

Հոկտեմբեր 13, 2009թ. 17:55

Gagik Harutiunian«Հայ-թուրքական վերջին զարգացումներն ի հայտ բերեցին ադրբեջանա-թուրքական լրատվության տեղեկատվական պատերազմի  մեկ այլ, նոր համատեքստ», այս մասին այսօր «Փաստարկ» մամուլի  ակումբում ասել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը: Վերջինս լրագրողների ուշադրությունը սեւեռում է Նախիջեւանում իրականացված գործողություններին:

«Հայաստանում (այսինքն’ Նախիջեւանում, ) տեղի է ունենում թուրքերի համաժողով, որտեղից հայտարարվում է, որ Զանգեզուրը ադրբեջանական տարածք է: Այսպիսի հանդգնության, թերեւս, վաղուց չէինք հանդիպել, եւ սա խիստ հետաքրքիր է»,- ասաց Գագիկ Հարությունյանը, միաժամանակ նկատելով, որ  հայկական կողմը դրան արժանվույն պատասխան չտվեց:

Քաղաքագետը տեղեկատվական պատերազմ է համարում այն, ինչ այսօր տեղի է ունենում  ադրբեջանական եւ թուրքական մամուլում: Ըստ Գագիկ Հարությունյանի, ադրբեջանական մամուլը փորձում է իրենց եւ Թուրքիայի միջեւ եղած իրական հակասությունները բավական լոյալ ներկայացնել, թե իբր սա մի ներքին խաղ է, լուրջ հակասություն չկա:

«Իրականում հակասությունները շատ մեծ են, իրականում Թուրքիան այսօր արհամարհում է ադրբեջանական շահերը, բայց նրանք փորձում են այլ կերպ ներկայացնել, մենք փորձում ենք յուրովի ներկայացնել: Իրականը նա է, որ թուրքական կողմը մշտապես տարբեր տիպի տեղեկատվություններ է տարածում, ճկուն գործում»,- կարծում է նա:

Այսպիսով, Գագիկ Հարությունյանի համոզմամբ, մենք ունենք բավական լավ համակարգված մի հակառակորդ, որն այսօր կիրառում է տեղեկատվական պատերազմների ողջ զինանոցը: Այդուհանդերձ, նա շարունակում է. «Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ մենք պարտվում ենք այդ տեղեկատվական պատերազմում: Ավելին, ինձ մոտ տպավորությունն այնպիսին է, որ վերջին մեկ տարում հայկական կողմը անհամեմատ ավելի ակտիվ, ադեկվատ է սկսել գործել:

Թերեւս դա պայմանավորված է նրանով, որ մեզանում վերջապես նախագահի կողմից դա կարեւորվեց եւ դարձավ պետական քաղաքականության մաս»:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն