Նախագահն այսօր կմեկնի Թուրքիա
Հոկտեմբեր 14, 2009թ. 10:00
Այսօր Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Թուրքիա` երեկոյան Բուրսա քաղաքի «Աթաթուրք» կոչվող մարզադաշտում կայանալիք Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը դիտելու համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիա մեկնելու մասին ՀՀ նախագահը հայտարարել էր, որ «հիմքեր չունի Թուրքիայի նախագահի հրավերը չընդունելու»:
«Անադոլու» գքրծակալության հաղորդմամբ, Սերժ Սարգսյանի պատվին պաշտոնկան ճաշ է մատուցվելու, որից հետո երկու երկրների նախագահները կդիտեն ֆուտբոլային հանդիպումը։
Armar.am












