Գլխավոր » Լրահոս

Թուրքիայում Սերժ Սարգսյանին կհյուրասիրեն թուրքական ուտեստով`շաքարապատ շագանակով

Հոկտեմբեր 14, 2009թ. 10:30

Այսօր Հայաստանի ժամանակով ժամը 23:00-ին (Թուրքիայի ժամանակով ժամը 21:00-ին) կսկվի  Հայաստան-Թուրքիա ֆոտբալային խաղը:

Իսկ մինչ այդ Թուրքիայի Բուրսա քաղաք կժամանեն երկու երկրների նախագահները. նախ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, իսկ երկու ժամ անց` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի և Թուրքիայի նախագահները կհանդիպեն Բուրսայի Ալմիրա հյուրանոցում, որտեղ կճաշեն և արձանագրությունների հետ կապված առանձնազրույց կունենան: Օրակարգի վերջում նախագահները միասին կգնան ֆուտբոլային խաղը դիտելու:

Ինչպես հայտնում է CNN-Turk հեռուստաալիքը ֆուտբոլային խաղը լուսաբանելու նպատակով Բուրսա են   ժամանել 400 օտարերկրյա լրագրողներ, բնականաբար, մեծ թվով հայ և թուրք լրագրողներ են ներկա  լինելու: Բացի այդ, խաղը ցուցադրվելու է ուղիղ եթերով` 12 երկրներում:

Բուրսայի նահանգապետ Շահաբեթի Հարփութը տեղեկացրել է, որ մուտքը «Աթաթուրքի» մարզադաշտ լինելու է անվճար, սակայն տոմսերը բաժանելու ընթացքում կպահպանվեն հատուկ հսկողության կանոնները:

Մարզադաշտի մուտքի մոտ տեղադրված են երկշերտ անվտանգության գոտիներ, որտեղ մանրակրկիտ կստուգվեն մարզադաշտ մուտք գործողները:

Մուտքերի մոտ գործելու է անվտանգության X-Ray համակարգը։ Մարզադաշտը պարբերաբար ստուգվում է հատուկ վարժեցրած շների օգնությամբ: Բացի ադրբեջանական դրոշից, ապակյա շշերով հյութերից` արգելվելու է նաև մարզադաշտ բերել մատիտներ եւ գրիչներ, որոնցով հնարավոր է գրել պաստառներ: Խաղի անվտանգությունը կապահովի 3000 ոստիկան և զինվորական, հավելյալ 500 ոստիկաններ քաղաքացիական հագուստներով նստած կլինեն երկրպագուների շարքերում:

Ըստ նահանգապետի. ֆուտբոլային ֆաղը դիտելու համար Բուրսա են եկել մեծ թվով ադրբեջանցիներ և Կիպրոսի թուրքեր: Լինելու են հայ ֆուտբոլասերներ, սակայն այս պահի տվյալներով, վերջիններս փոքրամասնություն են կազմում:

«Ալմիրա» հյուրանոցի տնօրենն էլ տեղեկացրել, որ հյուրանոցում նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Հյուրանոցի տնօրինությունը շեշտում է, Սարգսյանի ընդունելությունը անցկացվելու է բարձր մակարդակով, նույնիսկ ճաշացուցակը հայկական է լինելու: Իսկ խաղի ժամանակ դիվանագիտական կորպուսին և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կհյուրասիրեն թուրքական ուտեստներով, որոնցից   նշվում է  շաքարապատ շագանակը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն