Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանը Թուրքիայի էլ չի վստահում

Հոկտեմբեր 14, 2009թ. 11:15

Երեկ երեկոյան Անկարա են ժամանել 11 ադրբեջանցի պատգամավորներ: Նրանք օդանավակայանում հայտարարել  են, որ չեն ժամանել Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների շուրջ քննարկում ծավալելու, քանի որ հավատում են, որ Անկարայի կառավարությունն իր խոսքի տերը կլինի: Նրանք շետել են, որ Թուրքիայի ղեկավարությունն իրենց վստահեցրել է որ այդ փաստաթղթերը չեն գործի ի վնաս Ադրբեջանի շահերի:

Մինչդեռ, թուրք վերլուծաբանները նկատում են, որ այցի նպատակը ճիշտ հակառակն է, ադրբեջանական կողմը մեծ եղբորն ամենևին չի վստահում, և, ադրբեջանցի պատգամավորները եկել են երաշխիքների հետևից:

Այսօր ադրբեջանական պատվիրականությունը կհանդիպի Թուրքիայի վարչապետ  Էդողանի և մեջլիսի խոսնակ Մեհմեդ Ալի Շահինի հետ:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն