Գլխավոր » Լրահոս

ՀՅԴ-ն կանտեսի քաղաքապետարանի որոշումը

Հոկտեմբեր 14, 2009թ. 13:00

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքապետարանը արգելել է Դաշնակցությանը հոկտեմբերի 16-ին Շառլ Ազնավուրի հրապարակում հանրահավաք անցկացնել` պատճառաբանելով նույն վայրում, նույն ժամին անցկացվող մեկ այլ  միջոցառմամբ:

Երեկ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեկնաբանելով քաղաքապետարանի քայլը, այն որակեց` տրաֆարետային բնույթ  կրող, ձևական ու թերի:

Իսկ այսօր Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում  հրավիրված ասուլիսում  հայտարարեց, որ

Դաշնակցության հոկտեմբերի 16-ին նախապես հայտարարված հանրահավաքը, անկախ քաղաքապետարանի արգելքին` կկայանա:

Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ  համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի, քաղաքապետարանն իրենց պետք է այլընտրանքային վայր առաջարկեր, ինչը չի արել: Պատգամավորը տեղեկացրեց, որ երեկ ողջ օրվա ընթացքում քաղաքապետարանից փորձել են պարզել, թե   հոկտեմբերի 16-ին ի՞նչ միջոցառում է կազմակերպվելու Շառլ Ազնավուրի հրապարակում: «Մեզ ասացին, որ մանկապատանեկան միջոցառում է լինելու և  որ այդ  մասին կարող ենք տեղեկանալ իրենց կայքէջից: Սակայն երեկ ողջ օրը քաղաքապետարանի կայքէջում նման  միջոցառման  տեղեկություն չկար»:

Վահան Հովհաննիսյանը համոզված է, որ քաղաքպետարանի նպատակը մեկն է` տապալել դաշնակցության հանրահավաքը, մինչդեռ.«. ՀՅԴ-ն այդ ցանկության հետ հաշվի չենք նստելու»:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն