Գլխավոր » Լրահոս

Թուրքիայի կառավարությունը ձեռնարկել է անվտանգության խստացված միջոցներ

Հոկտեմբեր 14, 2009թ. 16:30

Թուրքական «Միլլիեթ» թերթը, հիմնվելով ոչ պաշտոնական աղբյուրների վրա, տեղեկացնում է, որ Բուրսայի Քեմալ Աթաթուրքի անվան մարզադաշտում, որը տեղավորում է 18 հազար հանդիսական, այսօր ընդամենը 3 հազար մարդ է լինելու, որոնք Հայաստան–Թուրքիա հանդիպմանը մուտք են գործելու նախապես գնված տոմսերով: Մնացած 15 հազար տոմսերը բաժանվել են ոստիկանության աշխատակիցներին, զինվորականներին, Թուրքիայի զինվորական վարժարանների երիտասարդ սաներին: Դա կատարվել է այն բանից հետո, երբ հայտարարվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի մասին: Ըստ թուրքական մամուլի, այս միջոցառումն արվել է երկրի նախագահների անվտանգության նկատառումներով:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն