Ովքեր են իրականում կանգնած Հրանտ Դինքի սպանության հետևում
Հրանտ Դինքի սպանությունը շատ խոր արմատներ ունի. այդ մասին ասել է Դինքի ընտանիքի շահերի պաշտպան Ֆեթիյե Չեթինը։ Ըստ նրա, Դինքի սպանության մեղավորներն ի հայտ կգան այն ժամանակ, երբ բացվեն իրական կազմակերպիչների դիմակները: Խոսելով վերջին լսումների մասին` Չեթինը նշել է, որ դատալսման ընթացքում ի հայտ են եկել որոշ մանրամասներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ մեղադրյալ Օգյուն Սամասթը հանցակիցներ է ունեցել։ Փաստաբանը մի շարք փաստակներ է բերել, որոնք ապացուցում են, որ սպանությունը նախապես լրջագույնս նախապատրաստվել է։ Նրա կարծիքով, Դինքի սպանությունը կարող է անմիջական կապ ունենալ թուրք գրող Օրհան Փամուկի դեմ կազմակերպված մահափորձի հետ: Չեթինը շեշտել, որ որոշ փաստեր թույլ են տալիս եզրակացնել, որ դրանց հետևում կանգնած է նույն կազմակերպությունը։
Տեղեկացնենք, որ Հրանտ Դինքի սպանության փաստով հարուցված քրեական գործով 18 անձ է անցնում, սակայն այսօր անազատության մեջ են գտնվում միայն մի քանիսը։












