Հայաստանի նախագահի ինքնաթիռը արդեն վայրէջք է կատարել Բուրսայում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արդեն Բուրսայում է:
Հայաստանի ժամով 18:26 նախագահի ինքնաթիռը վայրէջք կատարեց Բուրսայի օդանավակայան: Հայաստանի նախագահի պատվիրակությանը դիմավորեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և մի շարք թուրք պաշտոնյաներ: Սերժ Սարգսյանիн ուղեկցող պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արտաքին գործերի փոխնախարներ Արման Կիրակոսյանը, Շավարշ Քոչարյանը և այլ պաշտոնատար անձինք:
Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները Հայաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը կայանալու է մի փոքր ուշ, նախ Ս. Սարգսյանը հանդիպելու է Հայաստանի հավաքականի մարզիկներին, վերջիններիս ոգևորելու նպատակով, այնուհետև միայն սպասվում է երկու նախագահների առանձնազրույցը:
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, որը Բուրսա է ժամանել Հայաստանի ժամանակով 18:00-ին, արդեն մեկնել է հյուրանոց, որտեղ պատրաստվում է Հայաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը:
Armar.am












