Ահմեդ Դավութօղլուն հոգեկան հիվանդ է. պաշտոնական Բաքու
Սենսացիոն քաղաքական ընդհարումներ են տեղի ունենում Թուրքիայի և Ադրբեջանի միջև:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը տեղական «Լիդեր tv» հեռուստաընկերությանն այսօր առավոտյան տված հարցազրույցում մեկնաբանել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունն ու նաև Բուրսայում տեղի ունենալիք ֆուտբոլային հանդիպումը: Մամեդյարովի խոսքով. «Հայաստանին հաջողվեց ջախջախել թուրքական լեգենդար դիվանագիտությունն ընդամենը երեքուկես ժամվա ընթացքում: Հայերը ցույց տվեցին, որ դիվանագիտորեն վախ չունեն, մանավանդ որ, իրենց դիմաց տեսնում են այնպիսի տխրահռչակ արտգործնախարարի, ինչպիսին Ահմեդ Դավութօղլուն է»:
Ադրբեջանի արտգործնախարարը նաև զգուշացրել է, որ եթե թուրքական կողմը երկու երկրների` այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպման ժամանակ արգելի ադրբեջանական դրոշների մուտքը, ապա իրենք դա կդիտարկեն որպես լիակատար դավաճանություն:
Ադրբեջանական հեռուստատեսության լրագրողի հարցին, թե, արդյո՞ք, դա թուրք գործընկերոջ նկատմամբ մեղադրանք չի, Էլմար Մամեդյարովը զգացմունքային պատասխան է տվել. «Մենք երկար ժամանակ առաջնորդվում էինք Հեյդար Ալիևի հանճարեղ խոսքերով` մեկ ժողովուրդ, երկու պետություն, բայց թուրքական կողմն ապացուցեց, որ կարևոր պահին պատրաստ է դավաճանել եղբորը: Ավելին` ես կարող եմ ասել, որ միայն հոգեպես անհավասարակշիռ մարդը կարող է ստորագրել այդ արձանագրություններն ու հետո անհոգ ժպտալ: Դուք տեսա՞ք Էդվարդ Նալբանդյանի հանդարտ կեցվածքը: Նա հաղթեց թուրքերին ու ադրբեջանցիներին, իսկ Ահմեդ Դավութօղլուն միայն ժպտում էր: Ես կասկածներ ունեմ, որ նա հոգեկան խնդիրներ ունի»:
armarlur.com
Թեգեր` Ահմեդ Դավութօղլու, Բուրսա, Էլմար Մամեդյարով, Հայաստան, Հեյդար Ալիև, հոգեկան հիվանդ, Նալբանդյան, ֆուտբոլ












