Գլխավոր » Լրահոս

Թուրքիայում երեք աշակերտներ վարակվել են խոզի գրիպով

Հոկտեմբեր 14, 2009թ. 16:45

Անկարայի <Özel Bilkent> դպրոցի երեք աշակերտներ վարակվել են խոզի գրիպով: Այս մասին հայտնում է թուրքական CNN Turk հեռուստաալիքը` հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրությանը:

Տեղեկացվում է, որ սկզբում է A H1N1 վիրուսը հայտնաբերվել է մի աշակերտի մոտ, ով վերջերս էր վերադարձել արտասահմանից: Այնուհետև դպրոցում դադարեցվել են դասընթացները, և բոլոր աշակերտներն անցել են բուժզննում, որի ընթացքում ևս երկուսի մոտ հայտնաբերվել է Ա գրիպի հարուցիչ: Հիվանդներն իսկույն հոսպիտալացվել են և գտնվում են բժիշկների հսկողության ներքո:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն