Սարգսյան-Գյուլ հանդիպման մեկնարկը տված է
Հայաստանի ժամանակով 19:59 րոպեին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պատվիրակությունը ժամանեց «Ալմիրա» հյուրանոց: Հյուրանոցի բակում նրան դիմավորեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Երկու նախագահները, պաշտոնական ընդունված ձեռքսեղմումից հետո, մտան հյուրանոց:
Տեղեկացնենք, որ հյուրանոցի բակում նախագահ Սարգսյանի ժամանմանը սպասում էին մեծ թվով` տարբեր երկրներից ժամանած լրագրողներ:
Քիչ անց փակ դռների հետևում կկայանա երկու երկրների նախագահների և ԱԳ նախարարների համատեղ քննակումը, որին կհաջորդի պաշտոնական ընթրիքը: Նախատեսված է, որ ընթրիքից անմիջապես հետո` երկու նախագահները առանձնազրույց կունենան: Ապա կմեկնեն մարզադաշտ դիտելու , այնքան սպասված Թուրքիա- Հայաստան ֆուտբոլային խաղը:
Խաղի ավարտից անմիջապես հետո նախագահ Սերժ Սարգսյանը կվերադառնա Հայաստան:
Armar.am












