Գլխավոր » Լրահոս

Թուրքերը ադրբեջանական դրոշները ձեռքերին հնչեցրել են հակահայկական կոչեր…

Հոկտեմբեր 15, 2009թ. 09:00

TURKIԱյսպիսին է թուրքի հյուրասիրությունը

Panorama.am-ի թղթակիցը Թուրքիայից   հայտնում է, որ   հայ լրագրողների ավտոբուսներից մեկը ճանապարհին քարկոծվել է թուրք «երկրպագուների» կողմից:     «Անկեղծ ասած` թվում էր, թե հարձակման հեղինակներն ադրբեջանական դրոշներով մարզադաշտ մուտք գործել ցանկացողներն են, սակայն հետագայում պարզվեց, որ նրանք Թուրքիայի դրոշներ են ծածանել և անվտանգության մարմինների ներկայացուցիչների թիկունքից քարեր են շպրտել ավտոբուսի վրա», -գրում է լրագրողն ու նկատում, որ թուրք իրավապահները որևէ կերպ չեն միջամտել և չեն ցանկացել միջոցներ ձեռնարկել ավտոբուսի վրա հարձակման փորձը կանխելու համար:

Կայքէջի լրագրողը նաև տեղեկացնում է, որ դեպի մարզադաշտ տանող ճանապարհի եզրերին փողփողում էին ադրբեջանական դրոշները: «Սա նշանակում է, որ Բուրսայի քաղաքային իշխանությունների բանավոր հրահանգները ոչ մի նշանակություն  չունեցան»: Հակառակը,  թուրք «երկրպագուները»    շատ   ագրեսիվ էին տրամադրված: Ոմանք ադրբեջանական դրոշները ձեռքներին վազել են մարզադաշտի շուրջբոլորը` հնչեցնելով հակահայկական կոչեր

Իսկ երբ մինչ հանդիպումը մարզադաշտում հնչել  է Հայաստանի հիմնը` թուրք երկրպագուները սկսել են աղմկել ու սուլել:

Հիշեցնենք, որ հանդիպման նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանը հայտարարել էր, թե իրենք հայերին կդիմավորեն և կուղեկցեն` հավատարիմ թուրք ժողովրդի հյուրասիրության ոգուն:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն