Գլխավոր » Լրահոս

Սարգսյանն ու Գյուլը շեշտել են, որ ղարաբաղյան խնդիրը որևէ կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ

Հոկտեմբեր 15, 2009թ. 10:15

abdula-giulՖուտբոլային խաղը դիտելու նպատակով   երեկ մարզադաշտ էր ժամանել նաև  Շվեցարիայի արտգործնախարար Միշելին Կալմիռեյը, որը խաղի ավարտից հետո լրագրողներին ասել է` խաղի հաշիվը այնքան էլ էական չէ, կարևորը   «ֆուտբոլային դիվանագիտությունն» է, որը բարեհաջող ընթացք ունի:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցեր են ուղղել նաև երկու նախագահներին: Վերջիններս նկատել են,  թե մեկ տարվա  աշխատանքը դրական արդյունք է ունեցել և պետք է շարժվել նույն ճանապարհով: Ավելին, տեղեկացրել են, որ այս հանդիպման ընթացքում քննարկվել են նաև իրենց հետագա անելիքները` արձանագրությունների ստորագրումից հետո:  Նախագահ   Գյուլը Հայաստանցի իր պաշտոնակցին ասել է.«Մենք ձեզ հետ չենք գրում պատմություն, մենք այն ստեղծում ենք»:

Նախագահները, ի պատասխան հնչած հարցի, ասել են, որ իրենց համար ոչ թե կարևորը Նոբելյան մրցանակի արժանանալն է, այլ տարածաշրջանային կայունությունն ու համագործակցությունը. «Ինչի շուրջ մենք  այսօր աշխատում են»:

Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, նախագահները շեշտել են, որ ղարաբաղյան խնդիրը որևէ կապ չունի   այս հարցերի,  և որ իրենց համար կարևորը հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն է:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն