Եվրահանձնաժողովը Թուրքիայից պահանջել է քրեական օրենսգրքից հանել 301-րդ հոդվածը
Երեկ Եվրահանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը` Անկարայից պաշտոնապես պահանջելով արագացնել բարեփոխումների ընթացքը:
Եվրահանձնաժողովը մատնանշել է, որ չնայած կատարված բարեփոխումներին, Թուրքիայում շարունակվում է գործել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը: Բացի այդ, խոսքի ազատությունը սահմանափակող հոդվածներ են դիտվել արժանապատվությունը վիրավորելու (125-131), հասարակական կարգի պահպանման (214, 216, 217, 218, 220), պետական անվտանգության (312, 314) և անբարոյականության (226) մասին հոդվածները:
Հիշեցնեք, որ ըստ պաշտոնական տվյալների, 2003-2008 թթ. 301-րդ հոդվածով Թուրքիայում քրեական գործ է հարուցվել 6745 քաղաքացու նկատմամբ, որոնցից 745-ը դատապարտվել են: Տասնյակ թուրք գրողներ 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ցեղասպանության մասին հրապարակավ արտահայտվելու համար քրեական պատասխանատվության են ենթարկվել:
Եվրահանձնաժողովը Թուրքիայից պահանջվել է նաև կյանքի կոչել Անկարայի արձանագրության հոդվածները, ըստ որի` թուրքերը պարտավոր են բացել իրենց նավահանգիստները և օդային ճանապարհները Կիպրոսի հույների համար:
Մյուս կողմից` Եվրամիության ընդլայնման հարցերով պատասխանատու Օլլի Ռեյնը բարձր է գնահատել Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները` որակելով դրանք «պատմական իրադարձություն»:
Տեղեկացնենք, որ փաստաթղթի բովանդակությունը, ինչպես միշտ, Թուրքիայի քաղաքական ուժերի կողմից քննադատության է ենթարկվել:
Armar.am
Եվրահանձնաժողով, Թուրքիա, քրեական օրենսգիրք, 301 հոդված, 1915-ի Հայոց Ցեղասպանություն, Կիպրոս, հույն












