Ռուբեն Հայրապետյան. «Հայ հավաքականին հարկավոր են լավ ֆուտբոլիստներ»
Հոկտեմբեր 15, 2009թ. 13:58
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի հավաքականի պարտությունից հետո լրագրողների հարցին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանել է` վատ:
Իսկ թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի հայ ֆուտբոլիստները հետագայում ավելի լավ հանդես գան, Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է. «Հայ հավաքականին անհրաժեշտ են լավ ֆուտբոլիստներ: Սերնդափոխություն է պետք»: Իսկ լավ ֆուտբոլիստներ ունենալու համար, ըստ Ռ. Հայրապետյանի, համբերություն է հարկավոր:
Armar.am












