Գլխավոր » Լրահոս

Ժառանգությունն ու Դաշնակցությունը համատեղում են ջանքերը

Հոկտեմբեր 15, 2009թ. 16:00

«Իշխանափոխությունն արդեն հասունացել է»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեցին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարիրոսյանն ու  «Ժառանգության» ԱԺ  խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:  Միաժամանակ նկատեցին, թե. «չի կարելի լինել այնքան ռոմանտիկ որ կարծել,  թե  հրաժարականի պահանջ ներկայացնելը բավարար է, որ  Սերժ Սարգսյանը հեռանա: Նրանք նշեցին, որ նախ պետք է ունենալ միասնական ընդդիմություն, որը ցավոք պառակտված է,  իսկ իշխանափոխության  խնդրում  ակնհայտորեն հակասության մեջ են. ՀԱԿ-ը պահանջում է անհապաղ հրաժարական, իսկ ՀՅԴ-ն ակնարկում  այդ մասին :

«Ժառանգությունը» Դաշնակցության հետ համատեղել է իր ջանքերը և մասնակցելու է հոկտեմբերի 9-ի և 16-ի ցույցերին և իր ընտրողներին ասելու է` «Ոչ» արձանագրություններին:

«Ժառանգությունը» ստորագրված արձանագրությունները համարում է  հետքայլ Ղարաբաղյան հարցում և գտնում, որ այն վավերացնելու գործընթացում Թուրքիան փորձելով առավելագույնը պոկել, մեծ ծառայություն է մատուցելու Ադրբեջանին:

Կուսակցության ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ. «Երեկ, այն պահին, երբ  Սերժ Սարգսյանը հաճույքով դիտում էր ֆուտբոլը «Ժառանգության» կուսակցության 7 պատգամավորներով ստորագրել ենք Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ճանաչման մասին օրինագիծը և ուղարկել է ԱԺ նախագահին. առաջիկա երկու օրերին այն կդրվի շրջանառության մեջ»: Ստեփան Սաֆարյանը

հույս հայտնեց, որ   խորհրդարանի իր գործընկերներից շատերը    կմիանան այդ նախաձեռնությանը և  խորհրդարանական մեծամասնությունն այնքան խոհեմ կգտնվի, որ անցյալ տարվա նման չի տապալի այդ նախաձեռնությունը:

Կարինե Պետրոսյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն