Գլխավոր » Լրահոս

Հայաստանում Իրանի դեսպանատունը հերքում է Խամենեյի մահվան մասին տարածված լուրերը

Հոկտեմբեր 15, 2009թ. 15:10

Հայաստանում Իրանի դեսպանատնից Panorama.am-ին տեղեկացրին, որ տարածված լուրերը հերյուրանք են և չեն համապատասխանում իրականությանը` Այաթոլլան չի մահացել:

Միաժամանակ նշենք, որ վկայակոչելով բլոգերներին, «Նյուզռու իսրայել»-ը տեղեկացնում է, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանում իրավիճակը ծայրահեղ լարված է. փողոցներում շատ զինվորականներ ու անվտանգության ծառայության աշխատակիցներ կան,: Եթե Խամենեյին իսկապես մահացել է, ապա «Իմաստունների խորհուրդը»` Իրանի կրոնական բարձրագույն օղակը, պետք է նոր հետնորդ ընտրի: Ըստ լրատվամիջոցի, այաթոլլայի մահը տարաձայնությունների պատճառ կլինի և կարող է սասանել ռեժիմը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն