Գլխավոր » Լրահոս

Էդուարդ Շարմազանով. «Նախ Թուրքիան թող ստորագրի»

Հոկտեմբեր 15, 2009թ. 13:30

«Երեկ ավարտվեց դիվանագիտության ֆուտբոլային փուլը և մենք թևակոխեցինք Հայաստան-Թուրքիա  հարաբերությունների նոր` արձանագրությունների վավերացման փուլ»,- այսօր  լրագրողների հետ զրույցում ասել է  ՀՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ Արձանագրություններն առաջինը վավերացնողը պետք է լինի հենց Թուրքիան, քանի որ հենց նա է սահմանների փակման նախաձեռնողը, ուստի` տրամաբանական համարեց, որ փաստաթուղթը առաջինը թուրքական կողմը վավերացնի: Իսկ եթե Թուրքիան հրաժարվի դրանք ստորագրել, ապա. «Անտրամաբանական կլինի մեր ստորագրումը»:

ՀՀԿ մամլո խոսնակի փոխանցմամբ, հոկտեմբերի 21-ին արձանագրությունները  դրվելու են թուրքական խորհրդարանի քննարկմանը: Ըստ նրա, Արձանագրությունները կվավերացվեն, եթե Թուրքիան քաղաքական կամք դրսևորի:

Նա ևս մեկ անգամ նշեց, որ նախագահի դիրքորոշումը մնում է  անփոփոխ և զիջումներ չեն լինելու` ոչ Ցեղասպանության, ոչ Ղարաբաղի  հարցում: Ապա մեջբերեց ԱՄՆ նախագահ Օբամայի և Մինսկի համանախագահների հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը կապ չունի հայ- թուրքական հարաբերությունների հետ:

Ավարտելով իր խոսքը, նա նշեց, որ արձանագրությունների ստորագրման համար դրական հանգամանքն այն է, որ դա շատ   հեռանկար է բացում` առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման համար: «Իսկ այն կողմը, ով նախապայմաններ կառաջարկի, արդեն լուրջ խնդիրներ կունենա ոչ միայն իր գործընկերների, այլև միջազգային հանրության հետ:

Կարինե Պետրոսյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն