«Թուրքիայում դեռևս կան՝ տոլեռանտության, հանդուրժողականության և խոսքի ազատության հետ խնդիրներ»
Հոկտեմբեր 15, 2009թ. 16:10
ՀՀԿ մամուլի խոսնակը դատապարտել է Թուրքիայում հայ լրագրողների և ֆուտբոլիստների վրա հարձակումը
ՀՀԿ մամուլի խոսնակ, «Հանրապետական» խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովը դատապարտել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը լուսաբանելու համար Բուրսա մեկնած հայ լրագրողների, ինչպես նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ավտոբուսի վրա քարեր նետելու միջադեպը։
«Դատապարտելի արարք է։ Դա խոսում է այն մասին, որ Թուրքիայում դեռևս կան խնդիրներ՝ տոլեռանտության, հանդուրժողականության և խոսքի ազատության հետ, ինչն արձանագրված է նաև Եվրամիության գնահատականներում,- ասել է Է. Շարմազանովը՝ հավելելով, որ ոչ մեկի համար նորություն չէ, որ Թուրքիայում կան ծայրահեղական տարրեր, որոնք դեմ են հայ-թուրքական արձանագրություններին։
Armar.am












