Գլխավոր » Լրահոս

Կնճիռ` ադրբեջանա-իրանական հարաբերություններում

Հոկտեմբեր 15, 2009թ. 17:45

Ադրբեջանի արտգործնախարարությունը հոկտեմբերի 6-ին բողոքի նոտա է հանձնել Ադրբեջանում Իրանի դեսպանին, քանի որ հոկտեմբերի 4-ին Իրանի պաշտոնական զանգվածային լրատվամիջոցներով ցուցադրվել է տեսահոլովակ ու տպագրվել է հոդված, որոնք, ադրբեջանցիների կարծիքով, վիրավորում են Ադրբեջանի պաշտոնատար անձանց, Ադրբեջանի պետական դրոշը (դրա վրա պատկերված է եղել իսրայելական վեցթևանի աստղ` ադրբեջանական ութթևանիի փոխարեն) և աղավաղում պետական քաղաքականությունը:

Ադրբեջանի փոխարտգործնախարար Վ.Սադիգովն ասել է, որ «նման երևույթները կարող են լուրջ վնաս հասցնել Ադրբեջանի և Իրանի հարաբերություններին»: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական կայքերը դադարեցվել է նաև իրանական «Սեհեր» հեռուստաալիքի հեռարձակումն Ադրբեջանի տարածքում:

Armar.am


Թեգեր` , , , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն