Գլխավոր » Լրահոս

ՀՀ ԱԳՆ-ում դեռ չեն որոշել` կմեկնե՞ն Բաքու, թե՞ ոչ

Հոկտեմբեր 15, 2009թ. 17:40

Հոկտեմբերի 22-ին Բաքվում տեղի է ունենալու Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների արտգործնախարարների խորհրդի 21-րդ նիստը: ԱԳՆ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Բալայանի փոխանցմամբ   պատվիրակության կազմը և մասնակցության հարցը դեռևս չի որոշվել:

ՍԾՏՀ-ն այժմ ղեկավարում է Ադրբեջանը, և այդ նիստում նախագահությունը փոխանցվելու է Բուլղարիային:

Ադրբեջանի ԱԳՆ տվյալներով, իրենց մասնակցության մասին դեռևս չեն հաստատել Ռուսաստանի, Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն