Գլխավոր » Լրահոս

Որքա~ն կարճ է Էրդողանի հիշողությունը

Հոկտեմբեր 15, 2009թ. 19:13

TurqԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել  է Իրաքում: Այսօր սպասվում է Էրդողանի հանդիպումը Իրաքի նախագահի, փոխնախագահի և վարչապետի հետ:

Իսկ մինչ այդ` Ստամբուլի օդանավակայանում, լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ընթացքում, նա անդրադարձել է երկրի օրակարգային հարցերին, հիմնականում հայ-թուրքական հարաբերություններին: Վարչապետը նախ տեղեկացրել է, որ նախագահ Աբդուլա Գյուլը Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները քննարկման նպատակով ուղարկել է կառավարություն:

Խոսելով Բուրսայում տեղի ունեցած ֆուտբոլային խաղի մասին, ասել է, որ թուրք բնակչությունը, երկրպագուներն ու ֆուտբոլիստները  փորձության միջով անցան, և որ թուրք ժողովուրդն արժանի հյուրընկալությամբ ընդունեց հայկական կողմին:

Զարմանալին  այն է, որ Թուրքիայի վարչապետը    ընդամենը մի քանի ժամում մոռացավ ողջ իրականությունը,  թե ինչպես է իր հյուրընկալ ժողովուրդը քարկոծել հայ լրագրողների ավտոբուսը, մարզադաշտում սուլել` հայկական հիմնը հնչելու պահին, և կամ ադրբեջանական դրոշները ձեռքներին հակահայկական կոչեր հնչեցրել: Եվ այդ ամենը թուրք իրավապահների ներկայությամբ ու աջակցությամբ:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն