Գլխավոր » Լրահոս

Հայ դոնորների 95 տոկոսը նշանակություն չի տալիս ազգությանը

Հոկտեմբեր 15, 2009թ. 19:49

Հայաստանում տարեկան հայտնաբերվում են սուր լեյկոզով ավելի քան 100 հիվանդներ: Արյան չարորակ հիվանդության նման բարձր ցուցանիշով Հայաստանի հավասարվում է եվրոպական երկրներին: Աշխարհում ինտերնետով օրական իր դոնորին է փնտրում լեյկեմիայով հիվանդ 6.000 մարդ: Սակայն ոչ բոլորն են պատրաստ ցողունային բջիջ հանձնել, առավել եւս, երբ այն կարող է փրկել օտար ազգի հիվանդին:

Հայ դոնորների 95 տոկոսը, օրինակ, նշանակություն չի տալիս ազգությանը: Ռեեստրի գործունեության 10-ը տարիների ընթացքում ցողունային բջջի փոխպատվաստմամբ փրկվել է 10-ը հայի կյանք: Գուցե այդ թիվը ավելի մեծ լիներ, եթե ավելի շատ երկրներում գործեր ոսկրածուծի դոնորների ռեեստր, ավելի մեծ թվով դոնորներ անդամագրվեին, ցողունային բջջի համընկման դեպքերն ավելի հաճախակի լինեին, իսկ մարդկանց հնարավորությունները` մեծ:

Կամավորների բանակը մեծացնելու ուղղությամբ Դոնորների հայկական ռեեստրը` Հայաստանում, Լոս Անջելեսում եւ Իրանում կազմակերպել է միջոցառում-համերգ, որի ընթացքում հավաքագրվել են հազարից ավելի կամավոր դոնորներ:

Սեւակ Ավագյան, Ոսկարծուծի Ռեեստրի գործադիր տնօրենն ասաց.«Այդ օրը մենք դոնորագրել ենք 185 անձ: Ողջունում եմ մեր 15.000 անոց ընտանիքի նոր անդամներին: Մենք առիթ ունեցանք նաեւ հարսանիքի նորապսակների դոնորագրել: Դա նրանց կյանքի թերեւս առաջին կարեւոր քայլն էր` որեւէ մեկի կյանքը փրկելու իմաստով»:

Ֆրիդա Ջորդան, Ոսկրածուծի դոնորների հիմնադրամի նախագահ. «Այս համահայկական ծրագիրը շատ մեծ արձագանք ստացավ Հայաստանում, Լոս անջելեսում եւ Պարսկաստանում»:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն