Գլխավոր » Լրահոս

Հայ խաղաղապահները մեկնելու են Աֆղանստան

Հոկտեմբեր 15, 2009թ. 20:31

Հայ խաղաղապահները պաշտպանելու են ակտիվ ռազմական գործողություններից հեռու գտնվող աֆղանական Քունդուզ քաղաքի օդանավակայանը, Երեւան-Բրյուսել հեռուստակամրջի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը: Նրա խոսքերով` Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության կարեւոր տարրերից մեկը դաշինքի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ գործողություններն են: Նա հիշեցրել է, որ հայ խաղաղապահները մասնակցել են Կոսովոյում անցկացվող գործողություններին:

Ս. Մկրտչյանի խոսքերով` հայ խաղաղապահների մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի իրականացրած գործողություններին երկու նպատակ ունի` ներդրում ունենալ միջազգային անվտանգության ապահովման գործում եւ բարձրացնել հայ զինծառայողների մակարդակը: Ներկայումս կողմերը իրավական փաստաթղթերի համաձայնեցման փուլում են:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն