Իրաքը նավթ կմատակարարի Թուրքիային
Շարունակվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցը Իրաք:
Երկու երկրների միջև ստորագրվել են 48 համաձայնագրեր, որոնք վերաբերում են երկու երկրների տարբեր ոլորտներին` սահմանային առևտրին, ներքին գործերին, հասարակական աշխատանքներին, շինարարությանը, առողջապահությանը, տրանսպորտին, գյուղատնտեսությանը, ջրային ռեսուրսներին, ահաբեկչության դեմ պայքարին և ամենակարևորը` էներգետիկ ոլորտին: Պայմանավորվածություններ է ձեռք բերվել Քիրքուկ-Յումուրթալքի նավթամուղով Թուրքիային նավթ մատակարարելու հարցում: Էրդողանը նշել է, որ Իրաքի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստավոր պայմաններ են ստեղծում տարածաշրջանի տնտեսական զարգացման համար և կարող են արդյունավետ լինել ահաբեկչության դեմ պայքարում: Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին հայտարարել է, որ նման համաձայնագրեր նրանք կցանկանային կնքել նաև մյուս հարևան երկրների հետ:
Armar.am












