Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Մշակույթ

Սամվել Կարապետյան.«Հակազդենք ադրբեջանական ագրեսիային` պահպանելով մահմեդական հուշարձանները»

Հոկտեմբեր 16, 2009թ. 13:35

karapetyan«Ադրբեջանական ստահոդ հայտարարություններին պետք է հակազդենք քրիստոնեական հուշաձանների ավերման փաստով,- այսօր «Արմատ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ՀՀ մասնաճյուղի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:- Հուշարձանները վերացվում են անգամ Նախիջևանում, որը պատերազմական թատերաբեմից դուրս է մնացել: Ջուղայում 218 եկեղեցիներից ոչ մեկը չի մնացել: Պետական ծրագրով բոլորը ոչնչացվել են: Այսպիսի փաստերով պետք է հակազդել»:

Պարոն Կարապետյանը ճշգրտեց, թե հատկապես ինչ «գոհարների» մասին է ադրբեջանական կողմի բարձրացրած այն աղմուկը, թե հայկական կողմը ոչնչացնում է «օկուպացված ադրբեջանական տարածքներում » գտնվող «իսլամական մշակույթի կոթողները»:

Իրականում, ինչպես նշեց բանախոսը, ամենահին`14-րդ դարի հուշարձանները թուրքմենական աղ կոյունլու և կարա կոյունլու ցեղերի կողմից կառուցված  դամբարաններն են. «Ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, որ դրանք հայ ճարտարապետության հուշարձաններ են: Կառուցված լինելով հայ ճարտարապետների կողմից, դրանք իրենց ճարտարապետական բոլոր առանձնահատկություններով նման են հայկական եկեղեցիներին: Անգամ զարդաքանդակներում խաչեր են առկա»:

17-19-րդ դարի կառույցները պարսկական շրջանին են վերագրվում: Այս դեպքւմ, բացի դամբարանական կոթողներից, կան նաև մզկիթներ:

Իսկ այ` «բուն ադրբեջանական» հուշարձանները վերագրվում են կովկասյան թաթարներին, որոնցից ամենահինը թվագրվում է 1868-1870 թվականներով: Ի դեպ` դրանցում արձանագրություններն արված են արաբերենով:

Հայկական կողմում պակաս կա պետականորեն մշակված քաղաքականության. «Պետք է աշխարհին ցույց տանք իրականությունը. այն, որ Հայաստանում և Արցախի տարածքում բոլոր մահմեդական հուշարձանները կանգուն են: Անգամ Աղդամում, որն ամբողջովին գետնին է հավասարեցվել, մզկիթը կանգուն է»:

Ինչպես նշեց բանախոսը, հայկական կողմը պատրաստում է աշխատություն, որտեղ կտպագրվեն մահմեդական հուշարձանները` իրենց վիմագրերի ճշգրիտ վերտառությամբ:

Armar.am


Թեգեր` , , ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն