Ադրբեջանի կրթության անմխիթար վիճակին նույնիսկ նավթադոլլարնները չեն փրկում
Հոկտեմբեր 16, 2009թ. 15:04
«Բաքվի միջնակարգ դպրոցների կեսը կապիտալ վերանորոգման կարիք ունի»,– Թրենդ գործակալությանը հայտնել է ոլորտի պատասխանատու Զամինա Ալիգիզին: Նավթադոլարների մեծ քանակը չի նպաստում վիճակի բարելավմանը: Կրթության անմխիթար վիճակի պատճառով է նաև, որ մեծ թվով երիտասարդ մասնագետներ իրենց ապագան տեսնում են արտասահմանում: Ադրբեջանից «ուղեղների արտահոսքը» շարունակվում է, քանի որ գիտնականների նյութական վիճակը բարվոք չէ:
Այս մասին օրերս հայտարարել է Բաքվի պետական համալսարանի պրոֆեսոր Շահլար Ասքերովը:












